▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմոռուկի սիմվոլներով անճաշակ, տարօրինակ ու անհասկանալի ապրանքներ չեմ գնելու…

Ես անմոռուկի սիմվոլով կրծքանշան չեմ մուրալու, չեմ կպցնելու, անմոռուկի սիմվոլներով անճաշակ, տարօրինակ ու անհասկանալի ապրանքներ չեմ գնելու…
Անմոռուկը սրտիս մեջ է, հիշողությանս, հոգուս մեջ…

Անմոռուկը՝ անմոռանալին մեր Մեծ Եղեռնի անմեղ նահատակներն են, նրաց հիշատակը և մեր Մեծ Ցավը՝ յուրաքանչյուրիս սրտում…

Այդ Ցավից մենք պետք է միայն ի վերջո ուշքի գանք, գոյատևենք, հաղթենք թշնամիներին, լինենք միասնական՝ Հայրենիք, Սփյուռք և Արցախ, ու կառուցենք, շենացնենք, մեծացնենք մեր Հայրենիքը…
Այլ խնդիր հայը չունի...

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more