«Անլուրջ է խոսել, որ փամփուշտ չեն ունեցել։ Հատկապես 2014-ից հետո մեր զորքերը խտացված սպառազինությամբ են հագեցած։ Եվ, խնդրում եմ, այս ամբիոնից նման բաների մասին խոսեք փաստարկված:Այդ անձնական հուզական պատմություները, թե զինվորները կրակեցին մինչև վերջին փամփուշտը, չի նշանակում, որ զինվորը փամփուշտ չի ունեցել: Եվ հետո, եթե զինվորը պատմում է, որ ինքը մինչև վերջին փամփուշտը կրակել է, դա բնական է: Մենք չենք կարող ձեզ պատմել, թե զինվորն այդ պահին ինչ մարտական խնդիր էր կատարում: Հնարավոր է՝ զինվորն այդ պահին կատարում էր այնպիսի մարտական խնդիր, որ իր հետ եղած ամբողջ մարտապաշարը պետք է կրակեր: Դա բնական երևույթ է, որը հանդիպում է պատերազմների ժամանակ: Ի վերջո, չմոռանանք, սա պատերազմ է, և հակառակորդը իրականացրել է ինտենսիվ հրետանային կրակ: Խոսել այն մասին, որ մեր զինվորները դիրքերում փամփուշտ քիչ են ունեցել, կամ չեն ունեցել, դա անլուրջ է»,-այսօր ՊՆ-ում ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Անլուրջ է խոսել, որ փամփուշտ չեն ունեցել.Արծրուն Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more