Երբ ես լինեմ Ռուսաստանի Դաշնության տարածքում և գնամ հիվանդանոց, ինձ ուղարկեն Էսինչ էսինչովիչի, կամ էսինչովնայի մոտ, դա նորմալ է. Ռուսաստանում այդպես են դիմում բժիշկներին և մյուսներին: Երբ ես Լինեմ Ռուսաստանի Դաշնության տարածքում և գնամ դպրոց, դիմեմ մի մանկավարժի товарищ տերմինով դա նորմալ է. Ռուսաստանում ԽՍՀՄ ավանդույթները, կապված ուսուցչին դիմելու հետ, պահպանված են:
Ժամանակին, երբ Հայաստանը կամա թե ակամա ԽՍՀՄ կազմում էր, մեզ մոտ էլ դա նորմալ էր. ժամանակներն էին այդպիսին: Ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ինչու 23 տարվա անկախություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքում , մինչև այսօր բժիշկները ովիչ, ովնա վերջավորությամբ են ներկայանում, իսկ դպրոցներում մանկավարժները շարունակում են մնալ ընկեր, այլ ոչ`օրիորդ, տիկին և պարոն: