▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անկախ Հայաստան»-ը ես և դուք ենք, ոչ թե նրա պես չստացված մարդիկ. Սարգիս Գրիգորյան

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր «Անկախ Հայաստան»-ի գրառման մասին արդեն պատմել ենք: Համացանցում արդեն երկու օր թեժ քննարկումների վերածված այս թեմայի շուրջ այսօր Սարգիս Գրիգորյանը իր մեկնաբանությունը տվեց:

«Ես «Անկախ Հայաստան»-ին պատասխանելու ոչինչ չունեմ, իմ պարտքն է իմ անկախ Հայաստանում ապրել, արարել և ստեղծագործել, աշխատել իմ ընտանիքի և հայրենիքի համար: Ֆեյսբուքյան այդ անհայտ օգտատերը, եթե այդքան հայրենասեր է, թող մտածի իր ընտանիքի և հայրենիքի մասին, նրան պետք է ճանաչել, որ հասկանանք, թե արդյոք նա այդքան արժեքային համակարգ ունի քննադատելու, թե մարդ է, ում կյանքում ոչինչ չի ստացվել»,-մեզ հետ ասաց Սարգիս Գրիգորյանը: 

«Եթե ես իմանամ, որ նման գրառում արել է մի մտավորական, արվեստագետ, նկարիչ, բանաստեղծ, բժիշկ, շինարար, ես շատ սպառիչ կերպով կպատասխանեի տվյալ մարդուն, բայց ես «Անկախ Հայաստան»-ին պատասխանելու ոչինչ չունեմ, ես երբեք նրա մակարդակին չեմ իջնի, ով չգիտեմ էլ ի՞նչ իրավունքով է այդ անունով ներկայանում, անկախ Հայաստանը ես և դուք ենք, ոչ թե նրա պես չստացված մարդիկ: Նման գրառումները կարող են իրենց թույլ տալ միայն նրանք, ում կյանքում ոչինչ չի ստացվել: Ինչ վերաբերում է անցյալ տարի իմ հանգստին, ես շատ վաղուց՝ դեռ անցյալ տարի այդ թեմայով տվել եմ իմ սպառիչ պատասխանը»,-հավելեց Սարգիս Գրիգորյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more