▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախ ազգությունից` հյուրերը պետք է հարգանքի արժանանան

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մայա Թոխալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր տարածված տեղեկությանը, որի համաձայն` իրանցի զբոսաշրջիկներին առանց որևէ պատճառի արգելել են խանութ մտնել.

«Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղ գտած իրանցի զբոսաշրջիկների հանդեպ մեր որոշ տնտեսվարողների վերաբերմունքի մասին հրապարակումներին ասեմ հետևյալը.

Անկեղծորեն զարմանքի աննկարագրելի զգացում ունեմ, մի՞թե մեր որոշ տնտեսվարողներն այդքան ոչ քաղաքակիրթ, անհանդուրժող պահվածք կարող են դրսևորել: 

Չէ՞ որ վերջին շրջանում այդքան ջանքեր են գործադրվում քաղաքը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու համար: Դա շահավետ է ոչ միայն ընդհանուր քաղաքի, այլ առանձին-առանձին բոլոր տնտեսվարողների համար, մի՞թե դժվար է դա հասկանալ: 
Մի՞թե չի կարելի ավելի քաղաքակիրթ ձևով մարդկանց հետ վարվել:

Քաղաքի հյուրերը՝ անկախ նրանից, թե ինչ ազգության են, պետք է միայն հարգալից վերաբերմունքի արժանանան. դա բխում է մեր բոլորի շահերից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more