ermenihaber-ը գրում է.Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի նախաձեռնությամբ տեղադրված ռոբոտի արձանը, որը բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների տեղիք էր տվել, այսօր ապամոնտաժվել է: Այն փոխարինվել է դինոզավրի արձանով: Թուրքական «Zaman» թերթի հաղորդմամբ` դինոզավրի արձանն ունի 3մ երկարություն և 10մ լայնություն:
«Դինոզավրի տեղադրման վայրի խաչմերուկը նայում է նախագահական պալատին».- նկատում է թերթը:
Նշվում է, որ այդ խաչմերուկում տեղադրված արձանները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են և ունեն Անկարան ներկայացնելու նպատակ:
Դինոզավրի արձանը ևս արդեն հասցրել է քննադատությունների թիրախ դառնալ: Մասնավորապես թուրք հայտնի դերասանուհի Նարիգյուլ Յեշիլչայը twitter սոցիալական ցանցում գրել է. «Սա դիսնեյ լե՞նդ է, թե՞ Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք: Ի՞նչ է նշանակում դինոզավրի արձանը»:
ermenihaber-ը գրում է. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի նախաձեռնությամբ տեղադրված ռոբոտի արձանը, որը բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների տեղիք էր տվել, այսօր ապամոնտաժվել է: Այն փոխարինվել է դինոզավրի արձանով: Թուրքական «Zaman» թերթի հաղորդմամբ` դինոզավրի արձանն ունի 3մ երկարություն և 10մ լայնություն: «Դինոզավրի տեղադրման վայրի խաչմերուկը նայում է նախագահական պալատին».- նկատում է թերթը:Նշվում է, որ այդ խաչմերուկում տեղադրված արձանները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են և ունեն Անկարան ներկայացնելու նպատակ:Դինոզավրի արձանը ևս արդեն հասցրել է քննադատությունների թիրախ դառնալ: Մասնավորապես թուրք հայտնի դերասանուհի Նարիգյուլ Յեշիլչայը twitter սոցիալական ցանցում գրել է. «Սա դիսնեյ լե՞նդ է, թե՞ Թուրքիայի Հանրապետության մայրաքաղաք: Ի՞նչ է նշանակում դինոզավրի արձանը»: