▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկարայի դինոզավրի արձանը փոխարինվել է իր ավելի մեծ ցեղակցով

 

ermenihaber-ը գրում է.Անկարայի Չիֆթլիք խաչմերուկում տեղադրվող և ժամանակ առ ժամանակ փոխարինվող արձանները չեն դադարում զարմացնել քաղաքի բնակչությանը  ու դժգոհությունների պատճառ դառնալ: Անկարայի սկանդալային քաղաքապետ Մելիհ Գյոքչենի նախաձեռնությամբ տեղադրվող ամեն հաջորդ արձանը տարօրինակությամբ գերազանցում է նախորդին:
Խաչմերուկում օրեր առաջ տեղադրված դինոզավրի արձանը, որն ուներ 3 մ բարձրություն և 10 մ երկարություն, այսօր փոխարինվել է իր ավելի մեծ ցեղակցի արձանով:Թուրքական «Radikal» թերթի կայքի հաղորդմամբ` այս անգամ տեղադրված ավելի մեծ չափերով բուսակեր դինոզավրի արձան ունի 15 մ բարձրություն և 12.5 մ երկարություն:
Ըստ կայքի` այդ խաչմերուկում տեղադրվող և ժամանակ առ ժամանակ փոխարինվող արձանները ունեն Անկարան ներկայացնելու նպատակ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող այս խաչմերուկում ավելի վաղ տեղադրված էր ռոբոտի հսկայական արձան, ինչը կրկին տարաբնույթ մեկնաբանությունների ու քննարկումների առիթ էր դարձել:

ermenihaber-ը գրում է.Անկարայի Չիֆթլիք խաչմերուկում տեղադրվող և ժամանակ առ ժամանակ փոխարինվող արձանները չեն դադարում զարմացնել քաղաքի բնակչությանը ու դժգոհությունների պատճառ դառնալ: Անկարայի սկանդալային քաղաքապետ Մելիհ Գյոքչենի նախաձեռնությամբ տեղադրվող ամեն հաջորդ արձանը տարօրինակությամբ գերազանցում է նախորդին:

Խաչմերուկում օրեր առաջ տեղադրված դինոզավրի արձանը, որն ուներ 3 մ բարձրություն և 10 մ երկարություն, այսօր փոխարինվել է իր ավելի մեծ ցեղակցի արձանով:Թուրքական «Radikal» թերթի կայքի հաղորդմամբ` այս անգամ տեղադրված ավելի մեծ չափերով բուսակեր դինոզավրի արձան ունի 15 մ բարձրություն և 12.5 մ երկարություն:Ըստ կայքի` այդ խաչմերուկում տեղադրվող և ժամանակ առ ժամանակ փոխարինվող արձանները ունեն Անկարան ներկայացնելու նպատակ:Նշենք, որ Թուրքիայի նախագահի նստավայրից ոչ հեռու գտնվող այս խաչմերուկում ավելի վաղ տեղադրված էր ռոբոտի հսկայական արձան, ինչը կրկին տարաբնույթ մեկնաբանությունների ու քննարկումների առիթ էր դարձել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more