▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անջելինա Ջոլիի 9-ամյա դուստրը ցանկանում է սեռափոխվել

Մինչ այս համացանցում բազմիցս են հայտնվել հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաներից մեկի` Շայլոյի լուսանկարները, որոնցում նա հագնված է եղել տղայի նման: Ջոլին և Փիթը մեկ անգամ չէ, որ խոստովանել են այն մասին, որ իրենց դստեր տղայական այս նախասիրությանը լուրջ չեն վերաբերվում, քանի որ կարծում են, որ Շայլոն մեծանալով կսկսի հագնվել աղջկա նման և ձեռք կբերի կանացի կերպար: Բայց կարծես թե ծնողների ցանկությունն այդպես էլ իրականություն չի դառնա: Բանն այն է, որ 9-ամյա փոքրիկը, տեղեկանալով սեռափոխության մասին, տղա դառնալու ցանկություն է հայտնել:

Ըստ աղբյուրների` Ջոլին սկզբում փորձել է դստերը հետ պահել այդ մտքից, սակայն հետո հասկանալով, որ Շայլոն վճռական է տրամադրված, այուամենայնիվ, չի հակառակվել:

«Շայլոն տղա դառնալու ցանկություն ունի, այդ իսկ պատճառով է, որ մենք նրա մազերը շատ կարճ ենք կտրում և հագցնում ենք այնպես, ինչպեր որ տղան կհագնվեր: Նա կարծում է, թե ինքն իր եղբայրներից մեկն է»,- անկեղծացել է Անջելինա Ջոլին:

Տեղեկացնենք, որ սեռափոխության միտքը 9-ամյա Շայլոյի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ նա սկսել է հետևել Քիմ Քարդաշյանի խորթ հոր` Քեյթլին Ջեների (Բրյուս Ջեների) սեռափոխության մասին պատմող ռեալիթի շոուին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more