▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անճար, թե՞ դավաճան.Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձը չի հասկանում ՀՀ իշխանության դիրքորոշումը

Մենք նպատակ էինք դրել Արցախը միացնել Հայաստանին, ինչը չի իրականացվել: Պատճառներից մեկն այն էր, որ իշխանության եկած ՀՀՇ-ն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ,  հրաժարվեց դրանից: Նրանց ցանկությունն էր՝ Արցախը տեսնել եթե ոչ Ադրբեջանի կազմում, ապա գոնե առանձին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  արցախյան շարժման ակտիվիստներից, Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանը:

Ինչ վերաբերում է Սումգայիթին, ապա բանախոսի  խոսքով՝ սխալ մոտեցում կա տարբեր կառույցների կողմից:

«Մինչև հիմա Հայաստանի ԱԺ կողմից մի խղճուկ որոշում է կայացվել, այն է՝ դատապարտում ենք Ադրբեջանում հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը: Ոնց որ աֆրիկյան ինչ-որ մի ժողովրդի ցեղասպանության մասին էր խոսքը: ՀՀ երեք նախագահներն էլ հնարավորություն ունեին, փաստերը կան՝ դատավճիռներ, նամակներ, նկարներ, որոնք ապացուցում են, որ դա ցեղասպանություն է: Իմ ունեցած տվյալները հիմնված են փաստերի վրա:  Ես նրանց Տեր-Պետրոսյանի խոսքով կարող եմ բնութագրել: Նա 1989թ. ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է.«Սումգայիթը չդատապարտվեց, այս երևույթը հնարավոր է կրկնվի: Եթե հնարավորություն կա ազգօգուտ գործ կատարել, բայց չես անում, ուրեմն կամ անճար ես, կամ դավաճան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հրայր Ուլուբաբյանը:

Նա մտահոգություն հայտնեց նաև միջազգային իրավագետներ չգտնելու համար:

«Ես իրավաբանների խումբ ստեղծել եմ, փաստաբաններիս ուղարկել եմ անգամ Մոսկվա՝ մասնակցելու դատական գործընթացներին: Յուրի Բարսեղովն էր միջազգային իրավագետ, բայց հետևորդ չունեցավ: Նրա սաներից մեկը կար, բայց հայրենասիրության ու ցանկության պակաս ունի: Նրան, ի դեպ, հարցրել եմ, թե ՀՀ իշխանութուններն ինչո՞ւ չեն դիմում միջազգային դատարան, պատասխանեց, թե բավարար փաստեր չունեն: Կամ անտեղյակ էր, կամ էլ... Փաստեր չունենքը ո՞րն է, տարիներ շարունակ հրապարակել եմ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more