▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անիի սիրեկանները շատ էին գնում-գալիս.. ինչ է պատմում մոգ Գաբրիել Փանյանի մայրը. armlur.am

 

Armlur.am-ը էքստրասենսների ամուսնական կյանքի և Անի Մաջնունյանի անցյալի որոշ դրվագների մասին խոսեց Գաբրիել Փանյանի մոր՝ Ալիդա Բախչինյանի հետ: Վերջինս հայտնեց, որ իր որդին ու Անի Մաջնունյանն ամուսնացած չեն եղել: Նրանք մոտ 7 տարի միասին ապրել են Անիի բնակարանում. «Նրանք իրար սիրահարված չէին, նրանց սերը չէր կապում: Դրանից բացի` Անին որդուցս մեծ էր 11 տարով: Ուղղակի երբ մենք կորցրինք մեր բնակարանը, հատնվեցինք այս փոքրիկ սենյակում (խմբ. ցույց է տալիս հանրակացարանի իրենց փոքրիկ սենյակը), Գաբրիելը չէր կարողանում աշխատել, տեղը փոքր էր, ասում էի՝ Գաբի’ ջան, տուն վարձի’ր, հիմա շատերն են այդպես վարվում: Ասում էի նաև, որ ժամանակն է՝ անձնական կյանքը կարգավորի: Ու հետո նրան ծանոթ-ընկերները մի քանի տարբերակներ առաջարկեցին, ու Գաբին ընտրեց Անիին: Հետո էլ Անին բնակարան ուներ, նրան, իմ իմանալով, այդ բնակարանը նվիրել էին: Դե Գաբին ու Անին էլ իրար հարմարվեցին, ապրեցին միասին: Բայց ժամանակ անցավ, ու ես ասացի տղայիս, որ այլևս այդպես չի կարող շարունակվել: Նա պետք է կարգավորի իր կյանքը: Անին բազմաթիվ սիրեկաններ ուներ, ովքեր գալիս-գնում էին իրենց տուն: Հետո էլ Անին երեխա ունենալ չէր կարող»,- պատմեց Գաբրիել Փանյանի մայրը: Վերջինիցս տեղեկացանք, որ տարիներ առաջ Անի Մաջնունյանն ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել. «Մի անգամ նա ինձ պատմեց, որ վթարից ամբողջովին «մասնատվել էր»: Ասում էր՝ ես «հավաքած եմ», ամբողջ դեմքս և մարմինս կարված է: Անին պատմում էր, որ երբ վթարից հայտնվել էր փողոցի մեջտեղում, նրա հոգին վերևից իջել և ասել է՝ դու դեռ պետք է ապրես: Չգիտեմ՝ ինչու էր նման բաներ պատմում»: Ալիդա Բախչինյանի խոսքով` իր որդուն ու Անի Մաջնունյանին երաժշտությունը ևս կապել է. երկուսն էլ առանձնահատուկ սեր էին տածում երգարվեստի նկատմամբ: Ինչ վերաբերում է նրանց գերբնական ընդունակություններին, մեր զրուցակիցը հայտնեց, որ նախկինում չի նկատել, որ նրանք գուշակություններ անեն. այդ մասին տեղեկացել է հեռուստահաղորդումը դիտելուց հետո: Ի դեպ, Գաբրիել Փանյանի մոր փոխանցմամբ` իրեն տեղեկություններ են հասել, որ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվողը հոգեպես անառողջ մարդ է և տառապում է շիզոֆրենիայով: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/399582/ 

Armlur.am-ը գրում է, որ էքստրասենսների ամուսնական կյանքի և Անի Մաջնունյանի անցյալի որոշ դրվագների մասին խոսել է Գաբրիել Փանյանի մոր՝ Ալիդա Բախչինյանի հետ: Վերջինս հայտնել է, որ իր որդին ու Անի Մաջնունյանն ամուսնացած չեն եղել: Նրանք մոտ 7 տարի միասին ապրել են Անիի բնակարանում.

«Նրանք իրար սիրահարված չէին, նրանց սերը չէր կապում: Դրանից բացի` Անին որդուցս մեծ էր 11 տարով: Ուղղակի երբ մենք կորցրինք մեր բնակարանը, հատնվեցինք այս փոքրիկ սենյակում (խմբ. ցույց է տալիս հանրակացարանի իրենց փոքրիկ սենյակը), Գաբրիելը չէր կարողանում աշխատել, տեղը փոքր էր, ասում էի՝ Գաբի’ ջան, տուն վարձի’ր, հիմա շատերն են այդպես վարվում: Ասում էի նաև, որ ժամանակն է՝ անձնական կյանքը կարգավորի: Ու հետո նրան ծանոթ-ընկերները մի քանի տարբերակներ առաջարկեցին, ու Գաբին ընտրեց Անիին: Հետո էլ Անին բնակարան ուներ, նրան, իմ իմանալով, այդ բնակարանը նվիրել էին: Դե Գաբին ու Անին էլ իրար հարմարվեցին, ապրեցին միասին: Բայց ժամանակ անցավ, ու ես ասացի տղայիս, որ այլևս այդպես չի կարող շարունակվել: Նա պետք է կարգավորի իր կյանքը: Անին բազմաթիվ սիրեկաններ ուներ, ովքեր գալիս-գնում էին իրենց տուն: Հետո էլ Անին երեխա ունենալ չէր կարող»,- պատմել է Գաբրիել Փանյանի մայրը:

Վերջինիցս տեղեկացանք, որ տարիներ առաջ Անի Մաջնունյանն ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել. «Մի անգամ նա ինձ պատմեց, որ վթարից ամբողջովին «մասնատվել էր»: Ասում էր՝ ես «հավաքած եմ», ամբողջ դեմքս և մարմինս կարված է: Անին պատմում էր, որ երբ վթարից հայտնվել էր փողոցի մեջտեղում, նրա հոգին վերևից իջել և ասել է՝ դու դեռ պետք է ապրես: Չգիտեմ՝ ինչու էր նման բաներ պատմում»:

Ալիդա Բախչինյանի խոսքով` իր որդուն ու Անի Մաջնունյանին երաժշտությունը ևս կապել է. երկուսն էլ առանձնահատուկ սեր էին տածում երգարվեստի նկատմամբ: Ինչ վերաբերում է նրանց գերբնական ընդունակություններին, մեր զրուցակիցը հայտնեց, որ նախկինում չի նկատել, որ նրանք գուշակություններ անեն. այդ մասին տեղեկացել է հեռուստահաղորդումը դիտելուց հետո: Ի դեպ, Գաբրիել Փանյանի մոր փոխանցմամբ` իրեն տեղեկություններ են հասել, որ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվողը հոգեպես անառողջ մարդ է և տառապում է շիզոֆրենիայով: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more