▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Սամսոնյանն առաջարկում է վերացնել մարզպետի ինստիտուտը

«Եթե ուզում ենք ունենալ ազատ, անկախ ինքնակառավարվող, ֆինանսական անկախությունն ունեցող համայնքներ, մենք պետք է վերացնենք մարզպետի ինստիտուտը». հոկտեմբերի 1-ին նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ:

Ա. Սամսոնյանը մարզպետի ինստիտուտին քաղաքական դեսանտի ինստիտուտ որակումը տվեց՝ հիմնավորելով, որ տարիներ շարունակ մարզպետները պարտադրել են համայնքների ղեկավարներ ընտրել: Համայնքներն ընտրել են: «Եվ այդպես համայնքապետերի միջոցով մարզպետները եղել են ՀՀ-ի մարզերում քաղաքական դրության տերը: Շատ երևույթներ դեռ շարունակվում են, և շարունակվում են նաև այս ինստիտուտի քաղաքական վերահսկողության գործառույթները»,- ասաց նա:

Նրա գնահատմամբ՝ օրինագծի ընդունումն արդեն ուշացած է, որովհետև ՀՀ նախագահի հրամանագիրը, որը պետք է ապահովեր մարզպետների՝ համայնքների գլխին մահակ չլինելը, ուժը կորցրած է համարվել ապրիլի 4-ին:

«Թեպետ Սահմանադրությամբ ամրագրված է եղել մարզպետի ինստիտուտը, սակայն որևէ օրենքով ամրագրված չեն եղել մարզպետի իրավունքները: Կարող ենք ասել, որ մարզպետների գործողությունները, կարգադրություններն ու հրամաններն ապօրինի են: Օրինագծի ուշացմամբ կառավարությունը իրավական անվտանգության խնդիր է ստեղծել»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը:

Տարածքային համաչափ զարգացման համատեքստում էլ նա առաջարկեց վերացնել մարզպետի ինստիտուտը:

«Այս միջնորդ օղակը մահակ է դարձել համայնքների ղեկավարների գլխին: Պետք է վերացնել կառավարման սուբյեկտին, որպեսզի օբյեկտը դառնա անկախ դառնալ»,-նշեց Ա. Սամսոնյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more