Վերջին օրերին համացանցում ականատես եմ լինում մարդկանց որոշակի խմբերի այն պահանջին, որը կապված է սահմանային լարված իրավիճակի հետ։ Պահանջում են չտոնել Էրեբունի-Երևանի տոնակատարությունը: Կարծում եմ, որ ավանդույթը պահպանելով, անհրաժեշտ է տոնել մեր բազմադարյան քաղաքաքի տոնը, որի հնամենի և հայկական լինելու փաստը հենց նույն ադրբեջանցիները հարկի, անհարկի փորձում են խեղաթյուրել: Եկեք մեկ անգամ ևս հիշեցնենք հակառակորդին պատմությունը, և ապացուցենք, որ մեր բանակը և հզոր է, և մարտունակ, և ունի մարտական բարձր ոգի՝ ունակ ապահովվելու իր երկրի և բնակչության անվտանգությունն ու բարօրությունը, իր ժողովրդի հետ միասին նույնիսկ սահմանում տոնելու քաղաքամայր Երևանի տոնը: «Էրեբունի-Երևանը» այս տարի տոնելու է 2797-րդ ամյակը: