▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ է փոխել պայքարի մարտավարությունը՝ փողոցով եկածը պետք է փողոցով էլ հեռանա. Սայաթ Շիրինյան

ՍԴ որոշումը սպասելի էր, արտառոց ոչինչ էլ չի եղել։ Միգուցե ՍԴ-ն կարող էր, կամ պարտավոր էր ակնհայտ ընտրախախտումների վերաբերյալ արդարացի որոշում կայացնել,բայց դա արդեն հեքիաթների ժանրից է։

Հայաստանում ճգնաժամը հաղթահարված չէ, դավաճան ու ստորաքարշ լակոտակրատիան ժեխի օգնությամբ շարունակում է իր թրքահաճո քաղաքականությունը՝ ստորացնելով ՀԱՅԵՐԻ արժանապատվությունն ու ինքնասիրությունը։

Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, խախտված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, թուրքը մեր տարածքում է, ավելին՝ սպանում է մեր զինվորներին հենց մեր տարածքում։

Անհրաժեշտ է փոխել պայքարի մարտավարությունը՝ փողոցով եկածը պետք է փողոցով էլ հեռանա։

Ժեխը չպետք է որոշի իմ ու Ձեր սերունդների ապագան, իմ և Ձեր երկրի, պետության, պետականության լինել չլինելու հարցը։

Մեր պահանջն արդարացի է, պայքարն՝ անկասելի։

Սայաթ Շիրինյան

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more