▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ է արմատական շրջադարձ դեպի գողապետության ոչնչացում․ Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկա՛մ, ինքդ էլ գիտես, որ ՀՀ-ում հասունանում է լուռ դժգոհություն հեղափոխության արդյունքից. քաղաքացին չի տեսնում իրական ձեռքբերում, իսկ քաղաքականը դիտում է անցած էտապ և մի քիչ էլ անարժեք մի բան: Ստեղծված վիճակն արդյունք է լութոկրատիայի (գողապետության) սաբոտաժի, համակարգային հակագրոհի և կազմակերպված խեղաթյուրող քարոզչության, նաև՝ արտաքին ուժերի հետ համադրվող գործողությունների:

 

 

 

Սակայն գլխավոր պատճառը, այդուհանդերձ, ԱԺ քննարկումների մանրաթեմայնությունն է, երկրի զարգացման ռազմավարական խորքի ընկալման չգոյությունը, վարչապետության ԻՐԱԴՐԱՅԻՆ գործելակերպը, երբ փորձ է արվում նոր քայլեր անել ԵՐՐՈՐԴ Հանրապետության մեռելածին քաղաքական կառուցվածքով: Մինչդեռ անհրաժեշտ է ԱՐՄԱՏԱԿԱՆ շրջադարձ դեպի գողապետության ոչնչացում, սեփական հումքի և երկրի գիտական ներուժի վրա հենված ԳԻՏԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ստեղծում, ժողովրդի լայն շերտերի ընդգրկում երկրի վերաշինության գործում և Նոր Սահմանադրության շրջանակներում ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ժողովրդավարության հաստատում: Նաև հրաժարում մեծահարուստների հասարակություն ստեղծելու չհայտարարված գայթակղությունից: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԼԻՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more