Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Որտեղի՞ց փող:
1072 ծառայողական մեքենա մոտ 2,5 մլն բնակչություն եւ 967 հազար աղքատ բնակիչ ունեցող Հայաստանում:
Ծառայողական մեկ մեքենայի տարեկան ծախսը կազմում է 1 մլն 200 հազար դրամ:
1072 մեքենայի դեպքում դրանց համար նախատեսված ծախսերը հատում են 1 մլրդ դրամի սահմանը: Կառավարության աշխատակազմի մի քանի անդամների ընդամենը մեկ թռիչքի համար հարկատուների գրպանից տրամադրվել է 6 մլն 650 հազար դրամ:
Աներեւակայելի գումարներ են ծախսում նաեւ տարբեր գերատեսչությունների կոմունալ ծառայությունների համար:
Օրինակ՝ Կառավարության աշխատակազմի սպառած հոսանքի համար 2015-ին պետբյուջեից դուրս է գրվել 137 մլն 727 հազար դրամ, գազի համար՝ մոտ 68 մլն դրամ: