▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդունելի է, որ անչափահաս աղջիկները ուշ գիշերին կարող են լինել ոչ իրենց ծնողների կողքին. Իդա Խաչատրյան

Ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկացա, որ գիշերը Ազատության հրապարակից ոգելից խմիչք օգտագործելու համար բերման ենթարկված անձանց մեջ եղել են երկու անչափահաս աղջիկներ: 
Թե՛ որպես մայր և թե՛ որպես երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ՝ ինձ համար ոչ միայն անընդունելի է փաստը, որ անչափահասներին կարող են դրդել ոգելից խմիչք օգտագործելուն, այլ նաև այն, որ անչափահասները, այն էլ աղջիկներ, ուշ գիշերին կարող են լինել ոչ իրենց ծնողների կողքին: 
Սա խիստ մտահոգիչ ահազանգ է, որի հանդեպ հնարավոր չէ անտարբեր մնալ: Ու մենք մեր լիազորությունների շրջանակում այսուհետ ավելի հետևողական ենք լինելու նման երևույթները բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներում: 
Նաև ծնողներին մեկ անգամ ևս հորդորում եմ առավել ուշադիր լինել իրենց անչափահաս երեխաների անցուդարձին՝ նրանց զերծ պահելով անցանկալի գործողությունների հնարավոր հետևանքներից:

Իդա Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more