«Մուսալեռ» հյուրանոցային համալիրում զինված միջադեպի գործով հետախուզման մեջ գտնվող «Անելիք» բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ, 42-ամյա Արմեն Պառավյանը ներկայացել է նախաքննական մարմնին:
Այդ մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունը հասատեցին նաև Քննչական կոմիտեից` հավելելով, որ այս պահին Պառավյանը հարցաքննվում է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հյուրանոցա-ռեստորանային համալիրում Պառավյանի և մեկ այլ անձի կողմից ոչ միայն հայհոյանքներ է հնչել Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն Խլղաթյանի հասցեին, այլև՝ բռնություն է կիրառվել:
Արմեն Պառավյանը և Խորեն խաչիկյանը որպես մեղադրյալ են ներգրավել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում