Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Էս էն դասական անեկդոտի օրինակն ա, ասում ա՝ ինչ ուզում ես արա, կարևորն էն ա՝ ով ա հաշվում․ այ էս վիճակում ենք հայտնվել»,- ՍԴ նիստում խոսելով ընտրական գործընթացի, արդյունքների մասին, ասաց փաստաբան, ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Ավելի վաղ ելույթ էր ունեցել ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ ասելով, որ այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է։ *** «Բարձր դատարա՛ն, այսօր ձեր առջև դրված չէ հերթական ընտրական վեճը, այլ շատ ավելի կարևոր հարց․ կարո՞ղ է ՀՀ-ում քաղաքացին կատարել իր սահմանադրական պարտքը, գնալ ընտրության, քվեարկել, հետո պետությունը որոշի, որ նրա ձայնն այլևս նշանակություն չունի․ եթե այս հարցի պատասխանը դրական է, ապա վտանգված է ՀՀ քաղաքացու վստահությունը, որ իր ձայնն արժեք ունի»,- ՍԴ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ այս գործը ԲՀԿ-ի մասին չէ, այն ՀՀ քաղաքացու՝ ընտրելու իրավունքի մասին է։ «Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի փոխարեն որոշելու, թե նրա որ ձայներն են կարևոր, որոնք՝ ոչ»,- հավելեց նա։ *** |
|
«Ասում են՝ անվավեր քվեաթերթիկների թիվը մեծ է։ 2023թ․ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկների տոկոսը եղել է 1,06, ԱԺ ընտրությունների ժամանակ՝ 1,15 տոկոս»,- ՍԴ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Այն ժամանակ ուզում էինք հասկանալ, թե ինչու են այդքան բարձր անվավերները, արձանագրեցինք, որ ընտրողների մի զգալի մաս այդպես իր քաղաքական կամքն էր արտահայտել, այսինքն՝ անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողներն իրենց քաղաքական կամքն էին արտահայտել»,- հավելեց նա։ *** ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ․ *** |
|
«Վերաքվեարկությունն այլևս չի կարող լինել նույն ընտրությանը բնորոշ շարունակություն, այն բնական շարունակությունը՝ որպիսին պետք է լինի, այլ կվերածվի երկրորդային, հաշվարկված, թիրախավորված քաղաքական գործընթացի՝ հանգեցնելով տակտիկական քվեարկության»,- ՍԴ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ այս հանգամանքը Վենետիկի հանձնաժողովը ևս դիտարկել է որպես լուրջ ռիսկ․ «2025թ․ զեկույցում, որը վերաբերում էր ընտրությունների արդյունքների չեղարկման հարցերի, նշվում էր, որ եթե խախտումները սահմանափակվել են որոշ տեղամասերով, ապա սկզբունքորեն իրավական արձագանքը կարող է սահմանափակվել հենց այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցման շրջանակում Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է մի բացառություն՝ մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե տվյալ տեղամասերում կրկնակի քվեարկությունը չի երաշխավորի արդար ընտրական արդյունքի հնարավորությունը՝ բացառելով տակտիկական քվեարկության հնարավորությունը»,- նշեց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ «ընտրական մարմնի պարտականությունն է՝ պաշտպանել 99,8 տոկոս քվեների օրինականությունը»։ *** |
|
«ԿԸՀ-ն մեերժում է ներկայացված բոլոր յոթ դիմումները, գտնում է, որ վիճարկվող որոշումը՝ մեր ԿԸՀ վիճարկվող որոշումն իրավաչափ է, կայացվել է ՀՀ ԸՕ պահանջների պահպանմամբ, ուստի խնդրում ենք դիմումները մերժել»,- ՍԴ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նիստը շարունակվում է։ |


