▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանի կինն առաջադրվում է Երևանի ավագանու ընտրություններում

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում, որոնց արդյունքներով պետք է քաղաքապետ ընտրվի, առաջադրվում է նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կինն է։

Թարխանյանն առաջադրվում է «Երևանի հանրություն» նախաձեռնության և «ԳԱԼԱ» կուսակցության կողմից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Թարխանյանը:

Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններում Թարխանյանը երրորդ կին թեկնածուն է, որը պաշտոնապես հայտարարվում է առաջադրվելու մասին։

 

 

 

 

 

 

 

 

Նրա հետ միասին քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանը և «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրում է դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more