▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանավորված

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում էր  Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը։

Հիշեցնենք, նա անազատության մեջ է Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ գրավի միջնորդությունը մերժվել է։ Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ, սա է դատարանի որոշումը , որը կայացվել է խորհրդակցական սենյակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more