«2008-ից հետո Ռուբեն Հայրապետյանի հետ ոչ թե հարաբերություններ են շարունակվել, այլ պարզապես ես երբեք չեմ ուրացել նախկին ընկերության թեման։ Հիմա, երբ պարոն Հայրապետյանը ինձ ներկայացրեց որպես նախկին ընկեր, դրանից հետո ես ներկայացրեցի, որ նախկին ընկերները երբեք ընդհանուր ընկեր չեն ունենում, որովհետև 2008-ից հետո մենք հայտնվել ենք տարբեր դաշտերում։ Ընդհանուր ընկերը կամ պետք է լինի իմ ընկերը, կամ իրենը։ Նա հայտարարեց, որ իր ընկերը Սերժ Սարգսյանն է ու նրա թիմակիցներն են, իմ ընկերները միշտ եղել են քաղաքական դաշտում լրիվ այլ պրոցեսների մեջ գործող գործիչներ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե 2008-ից հետո էլ նա և Ռուբեն Հայրապետյանը շարունակել են հարաբերություններ ունենալ։
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Ռուբեն Հայրապետյանը նախկինում դարձել է իր ընկերը այլ ընկերների միջոցով։
«Իր պահվածքը 2008-ից հետո արդյունք է իմ զբաղեցրած դիրքի՝ 1991թ․-ից ես եղել եմ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյա անձ, և պարզվեց, որ Ռուբեն Հայրապետյանը ձգտել է ունենանալ որոշակի հարաբերություններ նման կառույցների ղեկավար կազմի հետ»,- ասել է նա։
Դիտարկմանը, թե պաշտոնի համա՞ր է իր հետ Ռուբեն Հայրապետյանը ընկերություն արե՞լ, Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է․ «Իր վերջին պահվածքը դրա մասին է խոսում»։
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։