▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձերի փոփոխությունն ինձ ո՛չ ոգևորում է, ո՛չ տխրեցնում. Ռուբեն Բաբայան

Yerkir.am-ը գրում է

Անձերի փոփոխությունն ինձ ո՛չ ոգևորում է, ո՛չ տխրեցնում, անձերի մեջ չեմ տեսնում մեր երկրի խնդիրը, այլ նրանում, որ երկիրը չունի զարգացման ծրագիր, չի գտնում իր տեղը թե՛ այսօրվա, թե՛ վաղվա կյանքում.  կայքի հետ զրույցում, խոսելով ՀՀ վարչապետի հրաժարականի և նախարարների` հնարավոր փոփոխման մասին, կարծիք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա` այն արագ տատանումները, որոնք տեղի են ունենում երկրի զարգացման ուղի ընտրելիս, ապացուցում են, որ որևէ բան խորքային բնույթ չունի, և փոփոխությունները մակերեսային են:

«Փոփոխությունները կոչված են այսօրվա ինչ-ինչ պահանջներ տարբեր կողմերից բավարարելուն, ինչ-որ նորմաների համապատասխանելուն, այլ ոչ թե բխում են մեր պահանջից` ինչպիսին ենք ուզում տեսնել երկիրը, ինչ քաղաքակրթական դաշտում, ինչ զարգացման մոդել ու տնտեսություն, մշակույթ, առողջապահական համակարգ ու կրթություն ենք ուզում ունենալ: Ես վաղուց չեմ ոգևորվում պարզապես անձերի փոփոխությունից, կարծում եմ` ոչ էլ պետք է խոր հիասթափություն ապրել: Կապրենք, կտեսնենք»,-ասաց Բաբայանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more