▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անբարոյականության գագաթնակետն է, երբ ողջերը խոսում են զոհվածների վատ կռվելու մասին»․ Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճիշտ են ասում, որ անբարոյականության գագաթնակետն ա, երբ ողջերը խոսում են զոհվածների վատ կռվելու մասին։ Ու էսօր գռզոն էլի ընկել ա իրա հետևից. երեկ ասում էր՝ Արցախում 10 հոգի ա զոհվել 2023 թվականին, հիմա էլ ասում ա. «2020 թվականին 3000-ից ավել զոհ տրվել ա ընդհանուր Հայաստանի և Ղարաբաղի բնակչության մասով: Մենք պետք է մի բան ճշտենք՝ արդյո՞ք Արցախում բնակվող 150 000-ը, որ որ պետք է պաշտպաներ իր սահմանները, նրանք ինչքան են զոհվել, Հայաստանից ինչքան: Երբ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի, դրա համար էլ ասում եմ՝ շատերը չեն կռվել»։
Ոչ բարով բիզնեսմեն մարդ ես, բայց 2 թիվ չես կարողանում ճշտել ու արդյունքում անգրագետ անհայրենիքի տպավորություն ես ստեղծում։ Եթե ձրիակեր լրագրողներդ քեզ չեն կարողանում թիվ գտնեն, ես կասեմ, ոչինչ։
2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից զոհվել է 742 զինծառայող և 80 քաղաքացիական անձ։
Ըստ ձեր հայտնած պաշտոնական թվերի՝ 44-օրյայում զոհվել է 3830 զինծառայող։ 742-ը այդ թվի 20%-ն է։ Հարաբերակցությունը տեսնո՞ւմ ես 150.000 բնակչության ու 3 միլիոնի։

Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում։ Կամ այլ կերպ ասած՝ պատերազմի ընթացքում զոհվել է յուրաքանչյուր 198-ի արցախցուց 1-ը։
Էս մակարդակիդ իջել եմ, որ չստացվի, թե քո նմանների ասածները իրականություն են։ Անկախ թվերի հարաբերակցությունից, մեր տղերքը զոհվել են մեկ ընդհանուր հայրենիքի համար։ Էտ հիմա դուք եք անհայրենիքի պես բաժանումներ անում։
Այլ բան է, որ գռզոյատիպերի համար «մնալ-կռվելու» լավագույն ցուցիչը զոհվելն է։ Իրենց անբարո տրամաբանությամբ՝ անպայման պետք է զոհվեն, որ ապացուցեն կռվելու փաստը։
գռզո, Երևանում քանի՞ րոպե կարաս քայլես առանց ախռանիկներիդ։ Ինձ թվում ա շատ քիչ։ Արցախցին 30 տարուց ավել դեմ-դիմաց ապրել ա ամենօրյա ռեժիմով զինվող ադրբեջանցու դեմ ու չի փախել։ Հիմա դու ու քո նմանները եկել, որոշում եք, թե ով ո՞նց պիտի կռվեր ու ինչքան պետք ա զոհվե՞ր»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more