▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անբարոյական քայլով բարոյականություն չեք հիմնի

Ես կաթողիկոսին շատ շատ եմ քննադատում: Բայց խոսքը խեղաթյուրելով չի կարելի բարոյականությունից խոսել: Կաթողիկոսը մասնավորապես ասել է՝

«Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին»:

Միտքը ամբողջական ընկալեք, ոչ թե մասմաս, իրարից կտրած: Ասվածը շատ ճշմարիտ միտք է: Այդտեղ վիճելու թեմա չկա: Այնպես որ անբարոյական քայլով բարոյականություն չեք հիմնի: Մի նմանվեք ձեր իսկ կողմից քննադատվողներին:

Տիգրան Արեգունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more