Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ակցիան, ԵՄ դրոշը և հայտնի «այլախոհը»
Քիչ առաջ մեկնարկեց էլէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան: Տրամաբանական է, որ մասնակիցները տարբեր բացականչություններ են հնչեցնում ու իրենց մոտ տարբեր բովանդակությամբ պաստառներ ունեն:
Չնայած ակտիվիստներն ի սկզբանե հայտարարել էին, որ որևէ քաղաքական ուժի չեն հարում և իրենց բողոքը բացառապես կրում է սոցիալական բնույթ, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքական դաշտի որոշ «տարրեր» անընդհատ փորձում են այս գործընթացի հետ կապված որոշակի շահեր հետապնդել և այն ծառայեցնել սեփական ամբիցիաներին:
Վառ օրինակ է բողոքի ցույցի, այնուհետև երթի ընթացքում, չգիտես որտեղից հայտնված ԵՄ դրոշը, որը ծածանում էին «բոլոր ժամանակների, ամենայն հայոց այլախոհ և քաղբանտարկյալ» Պարույր Հայրիկյանի՝ մեկ սենյականոց բնակարանում տեղավորվող կուսակիցները:
Հայրիկյանը բոլորին է հայտնի իր հակառուսական դիրքորոշմամբ, բայց անբարո է նման անողնաշար քայլերով սադրել ՀՀ ներքին սոցիալական խնդիրը: