▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անբան Հուռին» մուլտֆիլմն ավարտին հասցնելու համար միջազգային դրամահավաք է սկսվել

«Անբան  Հուռին»  մուլտֆիլմի  սկիզբը, որը YouTube-ում  700.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու և ավարտին հասցնելու նպատակով դրամահավաք է սկսվել Indiegogo միջազգային հարթակում:

Այցելելով հետևյալ կայք՝  յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական  $1-ից:

«Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տևական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,-ասում է մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը՝  խնդրելով բոլորին, հնարավորությունների սահմաններում, աջակցել նախագծի կայացմանը:

Ներկայացնում ենք «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին հատվածը:

«Անբան Հուռի» մուլտֆիլմի ստեղծագործական խումբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more