Armlur.am-ը գրում է.
Ամիսներ առաջ Ռուսաստանում և Հայաստանում մեծ «աղմուկ» բարձրացրեց ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում հայ գործարար Գագիկ Ղուլյանի որդու՝ Արմեն Ղուլյանի հարսանիքը, որն իր շքեղությամբ եզակի էր: Հարսանիքին ներկա էին Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցեվան, որոնք վարում էին միջոցառումը, Ալեքսեյ Գլիզինը, Անի Լորակը, Ֆիլիպ Կիրկորովը, ով ընդամենը 40 րոպե է ներկա եղել հարսանիքին և հետնամուտքով մտել ու դուրս եկել, Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը կնոջ հետ: Հարսանիքին ներկա են եղել նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչ Արմենչիկը:
Հարսանիքն արժեցել է 100 մլն ռուբլի (մոտ 2 մլն դոլար), իսկ հարսի զգեստը, որ պատվիրված էր դիզայներ Վալենտին Յուդաշկինի մոտ, արժեր 60 հազ. դոլար: Նշենք, որ հարսանիքի խոհարարները Իտալիայից են հրավիրված եղել: Իսկ գլխավոր խոհարարը եղել է հայտնի իտալացի խոհարար Բրունո Մարինոն, ով արդեն 20 տարի է աշխատում և ապրում է Ռուսաստանում: Վերջինս Մոսկվայում և այլ քաղաքներում ունի մի քանի ռեստորաններ, որոնք հայտնի են ծովային մթերքներով պատրաստված ուտելիքների հրաշալի տեսականիներով: Armlur.am-ին այս հարսանիքի վերաբերյալ մի քանի մանրամասներ հայտնի դարձան:
Եվ այսպես. նախատեսված էր, որ հայ մեծահարուստի որդու հարսանիքը պետք է 3 օր շարունակ լիներ՝ առաջին օրը հրավիրված են եղել մոտ 500 հյուր, երկրորդ օրը՝ 300: Սակայն հենց հարսանիքի գիշերը ողբերգություն է տեղի ունեցել: Փեսայի՝ Արմեն Ղուլյանի ընկերները, ովքեր հարսանիքից ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էին եկել, վթարի են ենթարկվել: Մեքենայում եղել են 4-5 երիտասարդ, որոնցից 2-ը մահացել են: Մահացածներն, ըստ մեր տեղեկությունների, 19 և 20 տարեկան երիտասարդներ են եղել: Մեզ հետաքրքիր մի դեպք ևս պատմեցին հարսանիքից. ինչպես հայտնի է, հարսանյաց սրահը և դրա հարակից հատվածները զարդարված են եղել արտասահմանից բերված կարմիր շքեղ կակաչներով: Խոհանոցում որպես սպասք լվացող աշխատող հայ կանանցից մեկը բարձրաձայնել է, որ կարմիր կակաչները «լավ նշան» չեն և դժբախտություն են բերում: Եվ հենց հարսանիքի գիշերն էլ տեղի է ունեցել այդ ողբերգությունը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում