▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անակնկալ մայրացած կանանց համար

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ՝ շնորհավորելու օրերս մայրացած կանանց։
«Հատկապես այս տարի յուրաքանչյուր ծնված հայ մեծ պատգամով է գալիս լույս աշխարհ։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց շնորհավորել է Գոհար Մարգարյանը։
Երևանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

 

ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more