▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անակարայից Պապի ելույթը որակել են որպես «քաղաքական և խաչակրաց հոգեբանության» պտուղ

Ինչպես և սպասվում էր` Անկարայից պատասխանը չուշացավ: 
Անակարայից Պապի ելույթը որակել են որպես «քաղաքական և խաչակրաց հոգեբանության» պտուղ:
Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին Գիրեսուն կատարած այցի ընթացքում անդրադարձել է նախօրեին Ֆրանցիսկոս պապի ելույթին: Վերջինս պատասխանելով լրագրողի հարցին նշել է, որ «Պապի նման հայտարարությունը ևս մեկ անհաջողություն է, իսկ նրա գործունեության մեջ նշմարվում են խաչակրաց հոգեբանության հետքերը: Նրա հայտարարությունը ոչ օբյեկտիվ, իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է, և դա բոլորը, ողջ աշխարհը գիտի: Հայերն էլ գիտեն»: 
Հիշելով նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի դաշնային խորհրդարանի ընդունած բանաձևի մասին` հայտարարել է, որ այդ բանաձևը և Պապի հայտարարությունը ամբողջովին քաղաքական բնույթ ունեն: Նա նաև նշել է, թե նման քայլերն ուղղված են Թուրքիայի դեմ, և ինչ հիմնավորումներով որ Թուրքիան չի ընդգրկվում ԵՄ-ի կազմում, նման հիմնավորումներով էլ Պապը հայտարարություններ է անում: «Իհարկե, լուրջ չենք ընդունում, ընդունելու Լևոն Հովսեփյան մասին խոսք անգամ չի կարող լինել»,- նշել է Ն. Ջանիքլին:

Լևոն Հովսեփյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more