▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Բախշյանը հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որը դիվիդենտներ շահելու փորձ է

Արդեն 3 տարի է, ինչ Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը համագործակցում են ՀՀ մարզերի և ԼՂՀ վարչական միավորների հետ ու այդ շրջանակում իրականացնում են տարատեսակ ծրագրեր: Ցավում եմ, որ մեր գործընկեր Անահիտ Բախշյանը տեղյակ չէ այս ամենից և հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որը, մեծ հաշվով, այսրոպեական դիվիդենտներ շահելու փորձ է: Մինչդեռ, ինչպես նշեցի` Երևանի քաղաքապետարանի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում բազում ծրագրեր իրականացվում և շարունակվելու են կյանքի կոչվել ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի հետ: 

Ինչ վերաբերում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, ապա չմոռանանք, որ այդ օրվա միջոցառումների ֆինանսավորման մեծ մասը կատարվում է մասնավոր հատվածի կողմից ու հենց Երևանի հիմնադրմանը նվիրված տոնակատարության անցկացման նպատակով, այլ ոչ թե ` ըստ ցանկության այն տնօրինելու: Չմոռանանք, որ «Էրեբունի-Երևան»-ը մեր համաքաղաքացիների ամենասպասված տոներից է ։ Նաև թույլ տվեք, օգտվելով առիթից, մեր համաքաղաքացիներին կոչ անել բարձր տրամադրությամբ նախապատրաստվել մայրաքաղաքի ծննդյան տոնին:

Արթուր Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more