▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամռանը զգուշացեք խառը և ճարպոտ սննդից. ԱՆ

Հուլիսի 16-ին Վանաձորի ինֆեկցիոն     հիվանդանոց է ընդունվել  ստամքոս-աղիքային համակարգի խանգարումներով 5 հիվանդ, որոնցից 4-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, իսկ  1-ը՝ 18 տարեկան:  Ընդունվելու պահին  հիվանդների վիճակը   եղել է միջին ծանրության, ունեցել  են փսխում և լուծ:   Հիվանդները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահի դրությամբ նրանց վիճակը բավարար է և բարելավվում   է:  Նոր հիվանդներ չկան։   

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես արձագանքել է դեպքին և  իրականացրել համաճարակաբանական հետազոտություն։ Պարզվել է,  որ բոլոր հիվանդները 2016 թվականի հուլիսի 14-ին մասնակցել  են անտառում  կազմակերպված խնջույքի,  որի ընթացքում օգտագործել են խառը և բազմազան սնունդ: Հարցվել են խնջույքի մյուս բոլոր մասնակցիները։ Նրանց շրջանում գանգատներ ունեցող անձինք չեն հայտնաբերվել: Բոլորին հորդորվել է առաջին իսկ գանգատների դեպքում՝ սրտխառնոց, փսխում, լուծ, անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին անգամ հորդորում է ամռան սեզոնին բնության գրկում միջոցառումներ կազմակերպելիս խստորեն հետևել հիգիենայի կանոններին, օգտագործվող միրգը և բանջարեղենը լվանալ ոչ թե գետի կամ լճի, այլ միայն խմելու ջրով, խուսափել շուտ փչացող սննդամթերք, մասնավորապես՝ կրեմային հրուշակեղեն, աղցաններ օգտագործելուց: Չօգտագործել սառնարանային պայմաններում պահպանման ենթակա սննդամթերք,  ուտել ոչ ճարպոտ և դյուրամարս սնունդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more