▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամուսնալուծության մասին լուրերը ճիշտ են, ինձ համար դա կյանքի փորձություն էր». Վլադ Խառատյան

«Իմ ամուսնալուծության մասին լուրերը ճիշտ են, ինձ համար դա կյանքի փորձություն էր, նաև շատ բան սովորեցրեց:

Այն, ինչ ես սովորեցի այդ շրջանում, կյանքում երևի չէի էլ կարող սովորել: Այդ ընթացքում հասկանում ես՝ դու ընդունա՞կ ես մարդկանց սիրելու, թե՝ ոչ, ու դա շատ մեծ փորձ է տալիս հետագա քո կյանքում խնդիրներ չունենալու կամ փորձություններն ավելի ճիշտ հաղթահարելու համար:

Միշտ չէ, որ մարդիկ գալիս են քո կյանք ու պիտի մնան, այլ պետք է գան ինչ-որ բան քեզ սովորեցնելու համար:

Ես սկսեցի 24 ժամի փոխարեն աշխատել 36 ժամ, երբ իմ հասակակիցները վայելում էին կյանքը, ընկերական միջավայրում էին:

Ես 15 տարեկան էի ու մանկական տրավմաներ ունեի, ոչ ոք չէր ուզում ինձ հետ շփվել դպրոցական տարիքում, ու ես սկսեցի զբաղվել սպորտով իմ արտաքինն ավելի լավը դարձնելու համար:

Հետո հասկացա, որ արտաքինը լուծում չէ, պետք է ունենաս հնարավորություն՝ մարդկանց երջանկացնելու համար:

Շատ անձնական շփումները չստացվելուց հետո, ես որոշեցի ոչ ոքի հետ չշփվել ու միայն նվիրվել աշխատանքին:

Հետո հասկացա, որ երբ կա գումար, իրական սիրո հավանականությունն ավելի է քչանում, որովհետև մարդիկ այսօր նյութապաշտ են:

Շատերը մտածում են, որ, եթե ունենան գումար, կարող են իրական սեր ձեռք բերել, բայց՝ ոչ: Դա կեղծ ու ժամանակավոր սեր է: Իրական սերը, երբ մարդ գումար չունի, բայց դիմացինը սիրում է նրան:

Ամուսնալուծության շրջանը հաղթահարել եմ, հիշողություններ նորմալ մարդկանց մոտ մնում են, բայց պետք է միշտ նայել ու շարժվել առաջ, զարգացնել քո անձը»,-«Կյանքի ճանապարհին» հաղորդման շրջանակներում անկեղծացել է Ֆիթնես մարզիչ Վլադ Խառատյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more