▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինը ծեծել է հղի կնոջը՝ պատճառելով հոգեկան տառապանքներ

 

38-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հղի կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:
 
Ըստ մեղադրանքի՝ Հարությունը, շուրջ 2 տարի պարբերաբար գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում 3-4 անգամ բռունցքներով հարվածել է  հղի կնոջ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ, ինչի հետևանքով կինը հեռացել է տանից և դիմել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթհաուս» կանանց աջակցման կենտրոն։
 
Հարությունին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի  2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

pastinfo.am-ը գրում է, որ 38-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հղի կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Հարությունը, շուրջ 2 տարի պարբերաբար գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում 3-4 անգամ բռունցքներով հարվածել է  հղի կնոջ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ, ինչի հետևանքով կինը հեռացել է տանից և դիմել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթհաուս» կանանց աջակցման կենտրոն։ 

Հարությունին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի  2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նյութն ամբողջությամբ` սկզբաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more