▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ ՌՕՈՒ-ն կփորձարկի հայ գիտնականի ստեղծած համակարգը VISTA F-16-ի վրա

Հայ գիտնական Նաիրա Հովակիմյանի եւ նրա երկու ուսանողների ստեղծած ադապտիվ հսկողության համակարգն առաջիկայում կփորձարկվի ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից: Այս մասին տեղեկանում ենք Իլլինոյսի համալսարանի ճարտարագիտության եւ մեխանիկայի ֆակուլտետի պաշտոնական կայքից:

 L1 համակարգը նախկինում փորձարկվել է Learjet քաղաքացիական ինքնաթիռի վրա եւ ապացուցվել է, որ այն կարող է առավել անվտանգ դարձնել թռիչքը: Համակարգի վրա հայ գիտնականն ու իր երկու ուսանողներն աշխատում են դեռեւս 2005թ.-ից: VISTA F-16-ի վրա այն կփորձարկվի այս տարվա սեպտեմբերին Քալիֆորնիայում:

«Learjet-ի վրա արված փորձարկումը շատ կարեւոր էր, որպեսզի անցում կատարվի ավելի դինամիկ եւ արագ ինքնաթիռի»,- ասել են համակարգի ստեղծողները:

VISTA F-16-ի վրա հեղինակները կփորձարկեն այնպիսի դետալներ, որոնք Learjet-ի վրա փորձարկելու հնարավորություն չեն ունեցել:

Նշենք, որ այս համակարգը սովորական պայմաններում առավել հարմարավետ կդարձնի թռիչքը, իսկ չնախատեսված իրավիճակուներում կօգնի օդաչուին՝ կենտրոնանալու ինքնաթիռի կառավարման եւ վայրէջքի վրա:

«Մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել, որպեսզի ստանանք այն, ինչ մենք ենք ուզում»,- նշել են հեղինակները:

Նաիրա Հովակիմյանն ու իր թիմը հույս ունեն, որ այս համակարգը կներդրվի նաեւ առավել արդիական ինքնաթիռներում: 

«Յուրաքանչյուր նոր հնարավորություն շատ կարեւոր է, եւ մենք գնահատում ենք մեր համագործակցությունը նրանց հետ, որոնք օգնել են մեզ նախագիծն իրականություն դարձնելուն»,- ասել է Նաիրա Հովակիմյանը,- ապա հավելել. «Մարդկությունը պետք է առավել անվտանգ ճանապարհորդի օդանավով, ավիավթարները հասցվեն նվազագույնի»:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more