▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախույզ-օդանավը մոտեցել է Սիրիայում ռուսական ռազմաբազային

ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող P-8A Poseidon հետախույզ-օդանավը մոտեցել է Սիրիայում «Հմեյմիմ» ռուսական ռազմաբազային եւ Սիրիայի Տարտուս նավահանգստում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական կետին:

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով արեւմտյան կայքերը, որոնք հետեւում են ռազմական ավիացիայի տեղաշարժին:

Այդ տվյալների համաձայն, 168858 համարով հետախույզ-օդանավը օդ է բարձրացել Սիցիլիայի Սիգոնելլա ավիաբազայից: Նշվում է, որ այն շուրջ մեկ ժամ էլիպսաձեւ թռիչք է իրականացրել 9,2 կմ բարձրության վրա,, «Հմեյմիմ» ավիաբազայի եւ Տարտուսի նավահանգստի մոտակայքում: 

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more