Արձագանքելով մամուլի որոշ հրապարակումներին` Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախկին անդամ Տաթևիկ Օհանյանը հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Տեսնելով որոշ լրատվամիջոցների արձագանքն իմ՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստի նկատմամբ՝ տեղեկացնում եմ, որ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելը պայմանավորված է միմիայն իմ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխություններով:
Անսահման սիրում եմ երկիրս և երբևէ մտադրություն չեմ ունեցել լքել այն:
ԱՄՆ-ում ուսումս ավարտելուն պես նախատեսում եմ ընտանիքիս հետ վերադառնալ Երևան», - գրել է Տաթևիկ Օհանյանը:
Տեղեկացնենք, որ Տաթևիկ Օհանյանի ամուսինը՝ հայազգի Արշակ Հավհաննիսյանը, բնակվում է ԱՄՆ-ում:
Ավարտել է Վիրջինիայի և Ջորջթաունի համալսարանները և այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան առաջատար կազմակերպության՝ «Սիներջի Ինթերնեշնլ Սիստեմզ» ընկերւթյան բիզնես զարգացման ղեկավարն է: