▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ նախագահը որոշել է հարվածել Իրանին, սակայն վերջին վայրկյանին փոխել է միտքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հարված հասցնել Իրանին՝ պատասխանելով Թեհրանի կողմից ամերիկյան անօդաչուն ոչնչացնելուն, սակայն ավելի ուշ չեղյալ է համարել որոշումը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

 

 

Պարբերականի տեղեկություններով, հունիսի 20-ին ԱՄՆ նախագահը համաձայնություն է տվել մի քանի օբյեկտների, այդ թվում ռադարների և հրթիռային մարտկոցների, հարված հասցնելուն: Հարվածը պետք է հասցվեր ուրբաթ առավոտյան, որպեսզի քաղաքացիական անձանց շրջանում զոհերի հավանակնությունը փոքր լիներ:

Թրամփն օպերացիան չեղյալ է համարել հենց սկզբնական փուլում, երբ օդանավերն արդեն օդում են եղել, իսկ նավերը՝ տեղում, սակայն հրթիռները դեռ արձակված չեն եղել: Որոշումը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more