▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն նոր համանախագահ է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խմբում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում լրագրողների մամուլի ակումբում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը նոր, արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին։

Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Շատ ուրախ եմ հայտնելու, որ երկուշաբթի օրվանից համանախագահ կլինի Էնդրյու Շեֆերը։ Նա շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, ով վերջերս ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար»,-ասել է Հոգլանդն ու հավելել. «Ամերիկյան ներկա վարչակազմը այս հարցում նոր մոտեցում չունի։ Ամերիկյան մոտեցումներն այս հարցում անփոփոխ են, համանախագահի փոփոխությունից անկախ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more