▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանն աշխատում է Հայաստանի պատանի շախմատիստների հետ

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանն աշխատում է Հայաստանի պատանի շախմատիստների հետ: Այդ մասին նա պատմել է ՖԻԴԵ-ին Հնդկաստանում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում տարած հաղթանակից հետո:

Արոնյանը շարունակում է վստահ առաջ շարժվել մրցաշարում։ Նա 1,5 : 0,5 հաշվով հաղթելով Ռադոսլավ Վոյտաշեկին՝ դուրս է եկել հաջորդ փուլ: Հաղթանակից հետո Լևոնը պատմել է, թե ովքեր են օգնում իրեն։

«Ես խաղին վերադարձա հիմնականում ընկերներիս, հատկապես Ֆաբիի (ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանա. խմբ.) շնորհիվ: Մենք աշխատում ենք իրար հետ։ Նաև աշխատում եմ Սալեմի հետ (Սալեմ Սալեհ, գրոսմայստեր ԱՄԷ-ից. խմբ.), ոչ հենց հիմա՝ Աշխարհի գավաթում, բայց պարբերաբար հանդիպում ենք և աշխատում: Դա օգնում է ինձ հասկանալ, թե ինչպես են մտածում երիտասարդ խաղացողները։ Ես նաև աշխատում եմ հայ պատանիների հետ՝ հասկանալու համար, թե ընդհանրապես ինչ ուղղությամբ է զարգանում շախմատը», - ասել է Արոնյանը։

Նշենք, որ Հնդկաստանի Գոա քաղաքում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանն անցել է չորս փուլ՝ հաջորդաբար հաղթելով Արոնյակ Գոշին (Հնդկաստան), Սալեմ Սալեհին (ԱՄԷ), Ռադոսլավ Վոյտաշեկին (Լեհաստան): Հինգերորդ շրջանի առաջին պարտիայում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիի հետ:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more