▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսական վիճակը վատացել է

ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակիչները կարծում են, որ իրենց երկրների տնտեսական վիճակը վատացել է։ Դրա վկայություննեն Sputnik լրատվական գործակալության ու ռադիոյի պատվերով անցկացված հարցման արդյունքները

Sputnik.Կարծիք նախագծի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ֆրանսիացիների մեծմասի կարծիքով (59 տոկոս) «իրենց երկրի տնտեսական վիճակը վատանում է»։ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի բնակիչները(37 տոկոս) համաձայնել են, որ ազգային տնտեսությունն անկում է ապրում։ Հետազոտությունն անցկացրել են Populus, Forsa և Ifop ընկերությունները։

Ֆրանսիայի բնակիչները գրեթե չեն հավատում, որ երկրի տնտեսական վիճակը կլավանա, հարցվածների միայն 5տոկոսն է կարծում, որ այն բարելավվում է, իսկ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին (33 տոկոսը) ասել է, որ որևէփոփոխություն չի նկատում։ Դրական տեղաշարժ նկատող ամերիկացիների ու բրիտանացիների թիվը նույնպես մեծ չէ`համապատասխանաբար 34 և 38 տոկոս։

Գերմանացիներին առանձնապես չի մտահոգում երկրի տնտեսական վիճակը, քաղաքացիների 58 տոկոսը կարծում է, որ տնտեսական վիճակն իրենց երկրում անփոփոխ է մնացել, 22 տոկոսըմտածում է, որ այն վատանում է, և միայն 17 տոկոսն է վստահեցնում, որ իրավիճակը բարելավվում է։ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հարցումն անցկացրել է Populus խոշորագույն հետազոտական ընկերությունը 2016 թվականի փետրվարի3-4-ն ընկած ժամանակահատվածում։

Գերմանիայում Forsa խոշորագույն ընկերության անցկացրած հարցումնանցկացվել է 2016 թվականի փետրվարի 4-8-ը։ Ֆրանսիայում հարցումն անցկացվել է 2016 թվականի փետրվարի 3-5-ըIFop ընկերության կողմից, որը Ֆրանսիայում հասարակական կարծիքի հարցումներ իրականացնող ընկերություն է։Հարցմանը մասնակցել է 1047 քաղաքացի Մեծ Բրիտանիայից, 1004-ը` ԱՄՆ-ից, 1002-ը` Գերմանիայից, 1499-ը`Ֆրանսիայից:

«Sputnik. Կարծիք» հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող միջազգային նախագիծըմեկնարկել է 2015թ.-ի հունվարին։ Գործընկերը ICM Research հայտնի բր։իտանական հետազոտական ընկերությունն է:

Sputnik

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more