▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է   ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը:

«Մենք նոր տեղեկություն ենք ստացել Հոնոլուլուի մեր ընկերներից, որը հաստատում է, որ այսօր Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,- նշված էէ հաղորդագրության մեջ։ Նրանք հորդորել են միջազգային հանրությանը ԼՂՀ-ն ճանաչել` որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարական պետություն:

Պալատը կփոխանցի փաստաթղթի վավերացված պատճենը Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդներին։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more