▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանն Արմեն Սարգսյանի հետ խոսել է Սահմանադրության հանրաքվեի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Մասնավորապես, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն: Խոսվել է նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների շրջանակում փոխգործակցության մասին, որոնք միտված են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more