Ամերիկյան վարչակազմի շահերից էր բխում Արցախից հայերի դուրսբերումը, Երևանում կայացած Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։
«Մինչև 2022 թվականի Պրահայի համաձայնությունները այդ նույն ամռանը մենք ամերիկացի պաշտոնյաների էինք ընդունում, որոնք ասում էին. «Կոչ արեք, թող արցախցիները գան այստեղ»։ Բայդեն-Բլինքեն վարչակազմը խնդիր ուներ հարավկովկասյան տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնել, և Արցախում խաղաղապահների ներկայությունը, հետագայում էլ՝ նրանց չլինելը ամերիկյան վարչակազմը դիտարկում էր որպես մեծ նվաճում»,-ասել է Խառատյանը։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


