Ամերիկյան հետախուզությունն, ընդհանրացնելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության մասին իր ունեցած տեղեկատվությունը, որոշ մանրամասներ է հանրայնացրել կառույցի կառուցվածքի և նրա տնօրինած ֆինանսական հոսքերի մասին:
Որպես հրապարակման աղբյուր են ծառայել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Իրաքի և Սիրիայի տարածքներում իրականացված մի քանի հատուկ գործողությունների արդյունքում առգրավված դյուրակիր համակարգիչներից, բջջային հեռախոսներից և այլ էլեկտրոնային սարքավորումներից ստացված, ընդհանուր առմամբ, 7 տերաբայթ տեղեկատվությունը:
Դրա հիման վրա՝ որոշ մանրամասներ են պարզվել, թե ինչպես է ԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին կառավարում կառույցը: Հայտնի է դարձել, որ «խալիֆը» խուսափում է կապի էլեկտրոնային միջոցներից, Սիրիայի Ռակկա քաղաքի իր կենտրոնակայանում նա պարբերաբար ,հանդիպումներ է անցկացնում կառույցի դաշտային հրամանատարների հետ. ընդ որում, նրանց հանդիպման են բերում հատուկ վարորդները, որոնք հետևում են, որ բջջային հեռախոսներ և այլ էլեկտրոնային սարքավորումներ տարածք չմտցվեն՝ զգուշանալով կոալիցիոն ուժերի ԱԹՍ-ների կողմից թիրխավորվելու վտանգից:
Ուշագրավ մանրամասներ են հաղորդվում նաև այն մասին, թե ինչպես են բաշխվում նավթի վաճառքից ստացվող եկամուտները. ըստ այդմ, դրանց մոտ 50%-ը բաժին է հասնում ԻՊ-ի վերնախավին, մյուս մասն էլ՝ նավթամթերքների մատակարարներին...
Թեմայի մասին առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում