▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկացի Սթյուարթ Թոմասը երկրորդ կյանքն է պարգևում հայ ծնողների կողմից լքված Հակոբին

Այս մարդը`ամերիկացի Սթյուարթ Թոմասը, մոտ 10 տարի առաջ Երևանում որդեգրեց այս փոքրիկ հայորդուն`նորածին Հակոբին, որ ի ծնե հաշմանդամ էր`զրկված աջ ձեռքից:

Իր կենսաբանական ծնողները լքել էին նրան:

Այս մարդը նախ և առաջ ծնողներ պարգևեց այս հրաշալի փոքրիկին`հանձինս իրեն և յուր կնոջ` Քիրսթընի:

Այնուհետև, չափահաս դառնալուց հետո, նրան ձեռք կպարգևի, արհեստական անշուշտ, բայց այդ ժամանակ այն շատ քիչ կտարբերվի բնականից:

Այժմ մտահոգված են, որ տղան հայերեն իմանա, ինչը շատ բարդ է Քենտաքի նահանգի պայմաններում, որտեղ չկա անգամ հայկական եկեղեցի:
Ինձ համար պատիվ է ճանաչել այդ մարդկանց`Սթյուարթ Թոմասին, Քիրսթըն Բենսընին և փոքրիկ Հակոբին:


Կարեն Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more