Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգում ուղիղ եթերի ժամանակ կրակել են լրագրողի ու հեռուստաօպերատորի վրա: Հարձակման հետեւանքով սպանվել են 24-ամյա թղթակից Էլիսոն Պարկերը եւ 27-ամյա օպերատոր Ադամ Ուորդը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են գնդակահարում հաղորդավարուհուն և օպերատորին: ԶԼՄ-ների ենթադրությամբ` տեսանյութը տարածել է հենց մարդասպանը, ով նաև նկարահանել է կատարվածը: Հատկանշականն այն է, որ մարդասպանը երկար նկարահանել է գործընթացը, սակայն լրագրողները չեն նկատել իրենց վրա պահված ատրճանակը: