▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկաբնակ մեր հայրենակիցը բնակարան է նվիրել գյումրեցի անօթևան ընտանիքին

«Շիրակ կենտրոնը» տեղեկացնում է, որ գյումրեցի անօթևան ևս մեկ ընտանիք դարձավ բնակարանատեր: Չորս լեզուներով հեռարձակվող France 24-ի հեռուստալրագրողների խումբը երկրաշարժի 25-րդ  տարելիցի կապակցությամբ ժամանել էին Գյումրի և պատրաստել էին ֆիլմ անօթևանության խնդիրների մասին, որտեղ ներկայացվել էր «Շիրակ կենտրոնի» գործունեությունը՝ նպատակաուղղված անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու նրանց աջակցությանը: Ֆիլմում ներառվել էր նաև վագոն-տնակում բնակվող երիտասարդ մի ընտանիքի ապրելակերպի պատմությունը:

Այն դիտելով ամերիկաբնակ մեր հայրենակիցներից՝ Ժան Մարին ցանկություն էր հայտնել Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի միջոցով և «Շիրակ կենտրոնի» աջակցությամբ բնակարան նվիրել այդ երիտասարդ ընտանիքին: Օրերս երիտասարդ ընտանիքը բնակարանամուտ տոնեց և այսուհետև բնակվելու է 3 սենյականոց նորակառույց բնակարանում: Ավելին, բնակարանը կահավորվեց նոր խոհանոցային կահույքով, սեղանով և աթոռներով:

«Շիրակ կենտրոնը» շնորհավորում է երիտասարդ ընտանիքին բնակարանամուտի առիթով և իր խորին երախտագիտությունն է հայտնում հովանավորին և Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի անդամներին:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more