Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Արտաշես Հովհանիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի»» գործով դատավարությունը: Հայցվորն Արտաշես Հովհաննիսյանի որդին է՝ փաստաբան Հայկ Հովհանիսյանը:
Տեսանյութը` Yerevan Today
Հիշենցնենք, որ Հովհաննիսյան ընտանիքը «Ամերիաբանկի» (նախկին Հայներարտբանկի) բաժնետեր էր և ուներ 5 բաժնետոմս: Երկու տարի առաջ պատահաբար պարզվել է, որ բանկը, առանց Հովհաննիսյաններին տեղեկացնելու, կոնսոլիդացիայի միջոցով տիրացել է այդ բաժնետոմսերին: Ինչպես տեղեկացրել ենք` արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հովհաննիսյանները դատի են տվել «Ամերիաբանկ»-ին և պնդում են, որ բանկի կողմից իրենց բաժնետոմսերի միակողմանի հետգնումն առոչինչ է: Միաժամանակ, նրանք մտավախություն ունեն, որ դատական համակարգին կարող է կաշկանդել հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի անձը, ում էլ և պատկանում է «Ամերիաբանկը»:
Կարդացեք նաև` Ռուբեն Վարդանյանն անօրինակա՞ն է տիրացել 5 բաժնետոսմերին