▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկը ` Armenian Auto Show-ում. Հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար

Սեպտեմբերի 26-ից 28-ն Ամերիաբանկը մասնակցելու է Armenian Auto Show-ին` ներկայացնելով իր MyCar.am հարթակը և գործընկեր դիլերների հետ մշակված հատուկ առաջարկները բացառապես էքսպոյի այցելուների համար: Մասնավորապես, երեք օր շարունակ էքսպոյի այցելուները կկարողանան տեղում գտնել իրենց մեքենան և գնել այն` առանց կանխավճարի և ավտովարկավորման հատուկ տոկոսադրույքով:

Նշենք, որ Ամերիաբանկն ավտովարկերի պորտֆելով շարունակում է պահպանել ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարի դիրքը շուկայի շուրջ 50% մասնաբաժնով (30․06․2025թ․ դրությամբ):

2025թ․-ի առաջին 8 ամսում տարեվերջի համեմատ Ամերիաբանկի ավտովարկերի պորտֆելն աճել է ավելի քան 40%-ով: Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 30%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ MyCar.am հարթակն այցելուներին հնարավորություն է տալիս գտնել ցանկացած կարիքի և հնարավորության համապատասխան մեքենա՝ ընտրություն կատարելով առաջնային և երկրորդային շուկայի առաջատար դիլերների առաջարկներից։ Հարթակում ներկայացված են առաջարկներ ավելի քան 60 ավտոդիլերի կողմից, որոնցից շուրջ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչ: MyCar.am-ն արդեն հնարավորություն է տալիս նաև անհատներին վաճառել իրենց սեփական մեքենան, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում:

Հավելենք, որ հաշվիչների, զտիչների և մեքենաների համեմատման գործիքների շնորհիվ հարթակում հնարավորինս պարզեցված է մեքենա փնտրելու և գտնելու գործընթացը, ինչը  նպաստում է հաճախորդների ժամանակի խնայողությանը, օգնում գին-որակ հարաբերակցության մեջ արագ կողմնորոշվելու և լավագույն ընտրություն կատարելու հարցում:

Մանրամասները` հոլովակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more