▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենազզվելին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի պահվածքն էր

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Քիչ առաջ Գլենդելում ավարտվեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանդիպումը ամերիկահայերի հետ: Նախ տպավորություններիս մասին՝ պատրաստված նախարար ունենք, խարիզմատիկ էներգետիկայով, ռացիոնալի ու իռացիոնալի շատ սիրուն համադրությամբ: Կուզենամ անկեղծ, որ հաջողի: Բաց ու անընդհատ կրթվող տեսակ է՝ երազանքների ու դրանց հասնելու ճանապարհային քարտեզի փնտրտուքով:

 
 

 

 

 

 

 

 

 

Ափսոս, որ հանդիպումը վատ էր կազմակերպված, այսինքն՝ կազմակերպված չէր: Ինչ-որ անհասկանալի երիտասարդ էր բեմին, որը տխմարագույն հարցերով զբաղեցրեց նախարարին ժամեր շարունակ, հետո հարցադրումների համար հերթագրվողներ եղան: Որպես կանոն նման դեպքերում ճարպկություն են ցուցաբերում զառանցանքի հակում ունեցողները (այս դեպքում մի քանի բացառություններով):
Ամենազզվելին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի պահվածքն էր, որը սկզբում կոնկրետ իմ հարցին, թե ում պետք է դիմել հերթագորւմների համար, ասաց, թե տեղյակ չէ, հետո, հերթի մեջ սպասողների հարցերը կանխելու նպատակով հավաքել տվեց բարձրախոսները:

 

Այնուհետև, երբ նախարարը որոշեց շփումը շարունակել բեմահարթակը գրավված ամերիկահայերի հետ, քաղաքապետը հրահանգեց սեքյուրիթի կանչել: Ես նրան հիշեցրի, որ ինքը նախարարի թիկանապահը չէ, և իզուր է կանգնում քաղաքացիների ու նախարարի արանքում: Մինչ Զարեհն արագորեն քչքվեր նախարարին դիմեցի հետևյալ ձևակերպմամբ՝ թիկանապհներով եք էստեղ. իրականում Զարեհին կարգի հրավիրելու հույսով: Նախարարը վիրավորվեց ու հեռացավ: Ոչինչ կսովորի լրագրողների սադրիչ կատակներից չնեղանալ, իսկ Զարեհն անկապ ակտիվացել էր նրա համար միայն, որ հյուպատոսարանը այստեղ սատկած վիճակում է: Ու էս կառույցի վերակենդանացումը ահագին հարց կարա լուծի էս համայնքում: Մնացածը՝ հաջորդիվ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more